HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀՀԿ-ում էլ ամեն ինչ խաղաղ չէ

Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, որը հաղթեց այդ կողմերում հայտնի ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանին, վերջերս բավականին աչքի ընկնող վարքագիծ է դրսևորում ոչ միայն «այլընտրանքային» իր քվեարկություններով, փեսայի հետ կապված ծեծկռտուքի պատմությամբ, այլև կառավարության նկատմամբ ունեցած «լիչնի նեպրիյազնով»:

Նախորդ քառօրյային, երբ շատ մեծ էր հավանականությունը, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, նա բավականին բուռն քննադատեց սեփական կառավարությանը, իսկ երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ամբիոնին մոտեցավ եզրափակիչ ելույթի համար, խիստ «դեմոնստրատիվ» դուրս եկավ դահլիճից' դուռը շրխկացնելով:

ՀՀԿ-ականները եզրակացրել էին, թե որոշակի «առնետավազք» է սկսվում իրենց մոտից, սակայն, ինչպես տեղեկացրել են ԲՀԿ թերթի աղբյուրները, Մուրադյանն անձնական բիզնես-պատճառներ ունի կառավարությունից «վրեժխնդիր» լինելու. Մասիսում գործող ձկնաբուծական արհեստական լճի ջրամատակարարման համար նա կառավարությունից թույլտվություն է խնդրել, սակայն կառավարությունը մերժել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter