HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համապատասխան տեղեկանք է ստացել 3 անձ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ. Քոչարյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ արդեն երեք հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել: Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար:

Ըստ Հովհաննես Քոչարյանի, տեղեկանք ստացողներն են` Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի Սեդրակյանը (էպոսագետ) և Զարուհի Գարեգինի Հարությունյանը: Թե ով է այս կինը, որ որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել, դեռ հայտնի չէ:

Ըստ որոշ տեղեկությունների` նա բժիշկ է: ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից վերոնշյալ տեղեկանքը կարող են ստանալ մինչև 2013-ի հունվարի 4-ը: Թեկնածուների առաջադրումները սկսվում են դեկտեմբերի 25-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter