HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». եթե անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահ դառնա, Մաքսիմ Հակոբյանը «ճամբարափոխ» կլինի

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը թերթին հայտնել է, որ ինքը մշտապես եղել է Կոմունիստական կուսակցության անդամ և չի փոխում կուսակցական պատկանելությունը: Թերթի հարցին, թե ինչու է մշտապես ՀՀԿ-ի թեկնածուներին սատարել և այժմ էլ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի համար է աշխատում, ասաց. «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ լինի: Մեր երկրի կառուցման, հզորացման համար կանգնած է ՀՀԿ-ն, վաղը կարող է լինել ՀՅԴ-ն, մյուս օրը' ՕԵԿ-ը, մյուս օրն էլ չգիտեմ ով: Ես էն կուսակցության կողքին եմ, որը ճիշտ քաղաքականություն է տանում մեր երկրի զարգացման ու մեր երկրի ապագայի համար»:

Հակոբյանը նաև նշել է, որ եթե անգամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահ դառնա, ինքը «ճամբարափոխ» կլինի. «Ի՞նչ անենք, եթե իր կուսակցությունը ճիշտ քաղաքականություն առաջարկի, որ մեր ժողովուրդն իրա հետևից գնա, այո´, կգնամ այն մարդու հետ, որը կցանկանա մեր երկիրն առաջ տանել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter