Հրդեհ ավտոլվացման կետում
Դեկտեմբերի 19-ին' ժամը 08.37-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձորի Դիմաց թաղամասում' ավտոլվացման կետում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.52-ին, մարվել՝ 09.13-ին:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ այրվել են «Նվեր Խաչատրյան» Ա/Ձ-ին պատկանող ավտոլավացման կետի կախովի առաստաղը' 84 քմ և հանգստի սենյակի գույքը' ամբողջությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել