Վերագրանցվել են «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահն ու անդամը
«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի խորհրդի որոշմամբ խորհրդի նախագահ է նշանակվել Արմեն Տեր-Տաճատյանը, իսկ խորհրդի նախկին նախագահ Ջուան Պաբլո Գեչիդջյանը նշյալ պաշտոնը թողել է իր նախաձեռնությամբ' շարունակելով մնալ խորհրդի անդամ:
ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «Կոնվերս բանկի» ղեկավար կազմում կատարված փոփոխությունները:
Ըստ «Կոնվերս բանկի» տարածած մամուլի հաղորդագրության` Արմեն Տեր-Տաճատյանը և Ջուան Պաբլո Գեչիդջյանը ՓԲԸ-ի խորհրդի անդամ են 2007 թվականից: Այս ընթացքում տարբեր տարիներին վարել են նաև խորհրդի նախագահի պաշտոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել