HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագած համայնքն ամբողջովին կգազիֆիկացվի

Արագածոտնի մարզի Արագածի համայնքում գազիֆիկացման լայնածավալ ծրագիր է իրականացվում, որի արդյունքում գյուղը կգազիֆիկացվի ամբողջությամբ: Ծրագիրն իրականացվում է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի (ԻՖԱԴ) շրջանակում:  Ընդհանուր առմամբ 20 կիլոմետր երկարությամբ ներքին ցանց է կառուցվում, որի արժեքը 320 մլն դրամ է: Կարեւորելով համայնքի գազիֆիկացման խնդիրը` մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ այդ նպատակով 16 մլն դրամի չափով ներդրում է կատարվել նաեւ ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հրատապ ծրագրից:

Շինարարությունն սկսվել է այս տարվա սեպտեմբեր ամսին եւ, թեպետ, ըստ ժամանակացույցի, այն ավարտվելու է մինչեւ գալիք տարվա նոյեմբեր ամիսը, սակայն համակարգը պատրաստ կլինի ավելի վաղ՝ մայիս-հունիս ամիսներին:

Աշխատանքները ներկայումս ընթանում են, եւ դրան չի խոչընդոտում անգամ ձմռան այս եղանակը: Ծրագիրը շարունակական է, եւ հաջորդ փուլով  կիրականացվի եւս  5 կիլոմետր հատվածի շինարարությունը, որով էլ գազատար խողովակաշարը կընդգրկի համայնքի ողջ տարածքը: Այն լիովին կապահովի 1000 տնտեսություն ունեցող բնակավայրի պահանջարկը: Ասենք, որ մինչ այժմ համայնքն ուներ մոտ 5 կմ գազատար խողովակաշար, որից  օգտվում էր 50 տնտեսություն:

Ունենալով  տարբեր ծրագրերի հետ աշխատելու փորձ` արագածցիները համագործակցում են նաեւ ամերիկյան «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հետ:  Այդ շրջանակում այս տարվա գարնանը կահավորվել է  գրադարանը եւ հարստացվել գեղարվեստական  գրականությամբ ու տեխնիկական սարքավորումներով: Իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերանորոգվել են  արվեստի դպրոցն ու մանկապարտեզը:  Այս մասին հայտնում է մարզպետարանի տեղեկավության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter