Սպասվում են տեղումներ
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեկտեմբերի 21-ին, 25-ին հանրապետության ողջ տարածքում, 22-ին, 24-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 21-ին և 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կնվազի 3-5, 25-ի ցերեկը ևս 1-3 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 21-ին, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-ին, 24-ինսպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ տեղումներ, 23-ին` առանց տեղումների եղանակ:
Երևանի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան 14.20C (1916 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1941 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան -1.20C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել