Բարձրացվում են զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող գումարների չափերը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով սահմանվել են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը։
Որոշմամբ բարձրացվում են զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող գումարների չափերը, ընդլայնվում է դրամական օգնություն ստացողների շրջանակը։ Փաստաթուղթը կվերաբերի զոհված զինծառայողների ընտանիքների' կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող մոտ 4 հազար 600 անդամի, որից մոտ 1200-ը երեխաներ են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել