HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռացվում են տանիքների ձյունն ու սառցաբեկորները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շենքերի ու շինությունների տանիքներից ձյան և կախված սառցաբեկորների հեռացման գործընթացը:

Խնդիրը անցորդների անվտանգ անցուդարձի  ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը,  ցած թափվելով, կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մարդկանց կյանքի և առողջության համար: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները: Բոլոր դեպքերում քաղաքացիների խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների  անմիջական հարևանությամբ անցուդարձ կատարելուց: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter