Նուբարաշենի քրեակատարողականի այցելուից "SUBUTEX" տեսակի դեղահաբ է հայտնաբերվել
Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:15-ի սաահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Մ.-ին այցելած եղբորը, ում մոտից հայտնաբերել և առգրավել են 3 գրամ ընդանուր կշռով, «SUBUTEX» տեսակի դեղահաբի 5 կտոր: Հայտնաբերվել և առգրավվել է նաև 9 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հայտնում է, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել