
Գարեգին Բ-ն հանդիպել է Վահագն Չախալյանի ծնողներին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Ջավախք կատարվող իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաքում հանդիպել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ:
Վեհափառը հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին և արդեն իսկ բարձրացրել է ջավախքահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլիա Երկրորդի առջև:
«Երկիր» միությունը տեղեկացնում է, որ 2011թ. հուլիսի 17-ին լրանում է Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Ջավախքահայ գործիչը, խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում, վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա:
Ամենայն Հայոց կաթողիկոսի այցի նախօրյակին 1200-ից ավել ջավախքահայ հանրագրի միջոցով դիմել էր Վեհափառին՝ Վահագն Չախալյանի խնդիրը վրաց հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև բարձրացնելու խնդրանքով:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել