Հայաստանը միացել է Ֆրանսիայում անցկացվող «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին
Հայաստանը 2012 թվականին միացել է Ֆրանսիական CNC-ի նախաձեռնությամբ Ֆրանսիայում 2-րդ անգամ անցկացվող «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին:
Այդ օրվա ընտրությունը պատահական չէ: Դեկտեմբերի 21-ը խորհրդանշական ամսաթիվ է' ձմեռվա գիշերահավասարի օրն է, տարվա ամենակարճ օրը, որն էլ ընտրված է կարճամետրաժ կինոյի տոնը նշելու համար: Այդ ձևաչափը ներառում է 1-ից 59 րոպե տեւողությամբ բոլոր ժանրերի ֆիլմեր:
Այս փառատոնի շրջանակներում Ֆրանսիայում հանրային վայրերում կցուցադրվեն 38 ծրագրում տեղ գտած 248 ֆիլմ, որոնք պատվիրվում են «Կարճամետրաժ ֆիլմերի գործակալության» ֆիլմադարանից: Ընդհանուր առմամբ «Ամենակարճ օրը» ծրագրին մասնակցության համար արդեն գրանցվել է 1900 կազմակերպություն, իսկ մասնակից երկրների թիվը արդեն հասել է 50-ի: Բոլոր ցուցադրումներն անվճար են:
Հայաստանի եւ Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջեւ համագորկցության համաձայնագրի շրջանականերում իրականացվող այս յուրօրինակ կինոակցիան եւս մեկ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու ֆրանսիական կինոյին: Արտերկրում կազմակերպվող ցուցադրումների համար ֆիլմերը տրամադրվում են բացառապես «Ֆրանսիական ինստիտուտ» գործակալության կողմից, որն առաջարկում է 6 ծրագիր, մինչդեռ, քանի որ Հայաստանում այս հաստատության գրասենյակ չկա, փառատոնը կազմակերպվել էՀայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օպերատոր հանդիսացող «Ալիանս Ֆրանսեզ»կազմակերպության հետ համատեղ, իսկ ֆիլմերի և գովազդային նյութերի պատվիրելը և ամրագրելը կատարվել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը իր ֆրանսիացի գործըանկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Ֆրանսիական ինստիտուտի» կատալոգից պատվիրվել է 40 ֆիլմ: Եւս 29 ֆիլմ ընտրվել է 2010 թ.-ի «Les lutins du court métrage» ծրագրից: Երեւանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում (Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական իստիտուտ, Սլավոնական համալսարան, Նարեկացի արվեստի կենտրոն, «Նաիրի» կինոթատրոն, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպություն, Հ1 հեռուստատեսություն և Արմենիա Հոլդինգ) 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31-ը) կիրականացնեն ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությունը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել