HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». դատի է տվել Արթուր Բաղդասարյանին

ՀՀ քաղաքացի Արմեն Ղազարյանը դատի է տվել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակազմին` իրեն աշխատանքից անօրինական ազատելու եւ փողերը չտալու համար:

Խոսքը Պզո մականունով Արմեն Ղազարյանի մասին չէ, այլ ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի, որն ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, իրավաբան Արթուր Բաղդասարյանի հրամանները համարում է «հորինած», անձնավորված` պայմանավորված իր քաղաքական հայացքներով:

Ա. Ղազարյանը թեեւ դատարանում պատրաստակամություն է հայտնել բացատրություններ տալ, կարծիք հայտնել նաեւ քաղաքական շարժառիթներով իրեն աշխատանքից ազատելու մասով, բայց դատարանը լսել է միայն նրա իրավական հիմնավորումները:

Նա էլ ասել է` հիվանդացել եմ եւ երկու շաբաթով անաշխատունակ դարձել, Արթուր Բաղդասարյանն էլ հանկարծ հիշել է 14 ամիս առաջ «եղած» իմ 4 օրվա «բացակայությունները» եւ ազատման հրաման տվել` հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի չեղած` արդեն փոփոխված հոդվածներին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter