HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դժվար թե հրահանգը կատարվի

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 11 ամիսների հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 7.1 տոկոս:

Այս ցուցանիշը չի արտահայտում մեր տնտեսության աճը, բայց որոշակի համեմատություններով կարելի է կռահել, որ Սերժ Սարգսյանի հրահանգը` 2012-ի համար ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, չի կատարվելու:

Խնդիրն այն է, որ անցած տարվանից ՀԼԱ աճի փոխարեն ԱՎԾ-ն ներկայացնում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Եվ որպես կանոն` ամիսներ անց հրապարակվող ՀՆԱ աճի ցուցանիշը 2-3 տոկոսով ցածր է լինում ՏԱՑ-ի ցուցանիշից:

Այսինքն՝ պետք է սպասել, որ տարվա կտրվածքով մեր տնտեսության աճի ցուցանիշը կլինի մոտ 5 տոկոս: Չնայած` ԱՎԾ-ի ֆանտազիան եւ թվեր նկարելու ձիրքը թերագնահատել չի կարելի, եթե պետք լինի` ԱՎԾ-ն տնտեսական երկնիշ աճ էլ ցույց կտա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter