Երգ ու պար՝ Գետահովիտում
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին. Տավուշի մարզի ԳԵՏԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ կանցկացվի համերգ, որին կմասնակցեն. Խազեր երգչախումբը Անի Նավասարդյանի գլխավորությամբ, դաշնակահար Շողակաթ Վարդանյանը, երգիչներ Անի Օհանյանը և Արամ Ավետիսյանը, դուդուկահար Գեորգի Մինասյանը, պարող Ստեփան Թորոյանը: Համերգի վերջում դահլիճի հետ միասին փորձելու ենք երգել ու պարել:
Մուտքն ազատ է:
Ինչպես գիտեք դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան հանրային լսումներ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ: Գետահովիտցիները մեկ մարդու պես ոտքի ելան և ՏԵՐ կանգնեցին իրենց հողին ու ջրին: Հատկանշական էր, որ այս հանրային լսումներ տարբերվեցին Հայաստանի պատմության մեջ նրանով, որ գյուղացին կարողացավ տեր կանգնել իր իրավունքին և մերժել իրենց հողի, ջրի, համայնքի և բնության շահերից չբխող ծրագիրը:
Ամրապնդելու ենք Հայի այս Ոգին, որն ունակ է տեր կանգնելու իր արմատներին!!!
Գնում ենք բնակիչներին քաջալերելու, միացե՛ք:
Երևանից շարջվելու ենք առավոտյան ժամը 9:00-ին, ճանապարհածախսը կկազմի մոտ 2500 դրամ: Միջոցառմանը կարող եք միանալ այստեղ:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել