HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին

Հայաստանի Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին:

Նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2011/2012 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ համալսարանի ռեկտորի հաշվետվությունը:

Խորհրդի անդամները հավանություն են տվել նաև 2010-2014թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2011/2012 ուստարում նախատեսված գործողությունների կատարման, ինչպես նաև համալսարանում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների կատարման վերաբերյալ բուհի ռեկտորի հաշվետվություններին: ԵՊՀ 2011/2012 ուսումնական տարվա գործունեությունը խորհրդի անդամների կողմից գնահատվել է բավարար:

Օրակարգի հարցերի շարքում լսելով նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը 2012 թվականի (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի վերաբերյալ՝ խորհուրդը որոշել է հավանության արժանացնել այն և համալսարանի ընթացիկ տարվա եկամուտների ու ծախսերի հաշվետվության գնահատումը կատարել հաշվեքննության արդյունքների հիման վրա: Նիստում հաստատվել է ԵՊՀ 2013թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter