HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Գլխավոր դատախազի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն, իսկ վերջինիս փոխարեն Վայոց ձորի դատախազ է նշանակվել Հովիկ Սուքիասյանը` ազատվելով Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Համլետ Զաքոյանը` ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից: Իսկ Արագածոտնի մարզի դատախազ է նշանակվել Հակոբ Մարտիրոսյանը` ազատվելով գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել նաեւ մի քանի այլ փոխատեղումներ:

Մասնավորապես` Թեւոս Միրզաբեկյանը նշանակվել է գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ` ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ վերջինիս փոխարեն Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Հովհաննես Թադեւոսյանը` ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter