HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոլեգիայի նիստ գլխավոր դատախազությունում

Այսօր տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի օրակարգում ընդգրկվել եւ քննարկվել են. 

  • 2011թ. եւ 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու եւ փոխելու, ինչպես նաեւ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու գործընթացի օրինականության,
  • «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի` 26.05.2011թ. թիվ ԱԺՈ-277-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած խնդրահարույց որոշումների կապակցությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների,
  • 2012թ. գարնանային զորակոչի արդյունքները, զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում թույլ տրված խախտումների առթիվ ձեռնարկված դատախազական գործունեության եւ 2012թ. թույլ տրված խախտումների առթիվ ձեռնարկված դատախազական ներգործության արդյունքների,
  • գլխավոր դատախազության` 2013թ. 1-ին կիսամյակի աշխատանքային ծրագրի վերաբերյալ  հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter