Սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված պահարանից գողություն կատարողը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած 29-ամյա կինը հայտնել է, որ նախորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, սուպերմարկետներից մեկում հաճախորդների համար նախատեսված պահարանից գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով 40 հազար դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, 1961 թ. ծնված Վարդուշ Ս.-ին:
Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել նաև մեկ այլ քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված պահարանից գողացել են իր կատարած գնումներով պոլէթիլենային տոպրակը` պատճառելով 60 հազար դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ այս գողությունը ևս կատարել է Վարդուշ Ս.-ն:
«Գողոնն առգրավված է: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել