
ATV-ի եթերում հնչել են վիրավորական արտահայտություններ
2012թ. դեկտեմբերի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց Ռուդոլֆ Բաբայանի ու Օֆելյա Մովսեսյանի՝ 2012թ. մարտի 19-ին ATV-ի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ պատվին, արժանապատվությանը վնաս հասցնելու համար փոխհատուցման և հանրությունից ներողություն խնդրելու պահանջի մասին հայցն ընդդեմ Լևոն եւ Գոհար Համբարձումյանների, Լաուրա Մարությանի, երրորդ անձ` ATV կիսաբաց լուսամուտների:
Պատասխանողները Ռուդոլֆ Բաբայանին անվանել են էշ, նրա աղջկան` էշի աղջիկ, թոռներին` էշի թոռներ, Օֆելյա Մովսեսյանին պատասխանող Գոհար Համբարձումյանն անվանել է կավատ, մամա ռոզա, հետախուզվող, պարսիկներին աղջիկներ վաճառող, նշվածի հետևանքով իրենք կորցրել են իրենց առողջությունը՝ գնելով դեղեր, և Օֆելյա Մովսեսյանն էլ կորցնելով աշխատանքը՝ չի վարձատրվել:
Ելնելով վերոգրյալից՝ հայցվորները դատարանից խնդրել են պարտավորեցնել պատասխանողներին ներողություն խնդրել և Գոհար Համբարձումյանից բռնագանձել 5 միլիոն ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցման գումար:
Ի պատասխան հայցադիմումի՝ պատասխանողներն առարկել են հայցի դեմ՝ նշելով, որ Լաուրա Մարությանը հայցվորներին չի վիրավորել և չի զրպարտել, այլ,ի պատասխան հայցվոր Օֆելյա Մովսեսյանի հնչեցրած վիրավորանքի, ասել է, որ փողոցայինը նա է: Լևոն Համբարձումյանի կողմից հնչեցրած արտահայտությունն էլ պայմանավորված է եղել հայցվորների գործողությունների հետևանքով 10 տարուց ավելի դատական տարբեր ատյաններում գտնվելու, սեփական բնակարանից վտարված լինելու հանգամանքով: Նման ձևով Լևոն Համբարձումյանը փորձել է օգնություն խնդրել հանրությունից:
Դատարանը համարել է, որ վերոնշյալ արտահայտությունները պայմանավորված չեն եղել գերակա հանրային շահով, բարեխիղճ վերարտադրությամբ, բացակայում է տուժողների պահանջով հրապարակված հերքումը, հետևաբար պատասխանողները պարտավոր են եթերով ներողություն խնդրել հայցվորներից նրանց զրպարտելու, վիրավորելու համար: Հայցապահանջը մլն ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասով դատարանը մերժել է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել