Թուրքիայի համար անկողմնակալ նշանակում է աջակցել Ադրբեջանի քայլերին. ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության հարցին
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է փոխվեն նրանց կողմնակալության պատճառով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։
Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը և համանախագահների ձևաչափից ձերբազատվելուն։
Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը։
Անկողմնակալությունը ուղիղ համամետական չէ աշխարհրագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։
Թուրքիան առիթը չի բաց թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում։
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել