HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ամեն բան այնքան էլ հարթ չէ

Իշխանական մեր աղբյուրները մի քանի օր առաջ տեղեկացրել էին, որ հունվարի 13-14-ին վերջապես Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երեկ մենք փորձեցինք նույն աղբյուրներից ճշտել` ուժի մե՞ջ է այդ այցը, որովհետեւ, ինչպես երեւաց նախորդ օրը տեղի ունեցած ՀԱՊԿ եւ ԵվրազԷՍ-ի գագաթնաժողովներից, այդ թվում եւ Խրիստենկոյի՝ Հայաստանն էքսկլավ անվանելուց, ՌԴ մայրաքաղաքում ամեն բան այնքան էլ հարթ չի ընթացել` Ուկրաինայի նախագահի բացակայության եւ Ուզբեկստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու ֆոնին, որոնք կասեցրել են Եվրասիական եւ Մաքսային միության պուտինյան հաղթական ընթացքը:

Ավելին` Պուտին-Սարգսյան հանդիպումը նշված ժամից ավելի ուշ է տեղի ունեցել, եւ Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվել: «Նախնական պայմանավորվածություններն այս պահին դեռ ուժի մեջ են»,- Պուտինի այցի հետ կապված՝ տեղեկացրեց մեր աղբյուրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter