HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». կհանդիպենք դատարանում

Մինչ Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից հայտարարում է, թե իրենք աղբամանն են նետել ուժի դիրքից հանրային խոսքը, նրա մերձավոր օլիգարխները մեկը մյուսի հետեւից աղբամանն են նետում իրենց նախագահի խոսքերը`դրսեւորելով լկտի պահվածք հանրային խոսքի ներկայացուցիչների` լրագրողների հանդեպ:

«Ջրաշխարհի», «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկի», «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&Տ» կահույքի խանութների ցանցի, Սեւանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի երիտասարդ լրագրողուհուն անվանել է «պրաստիտուտկա»` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան:

«Դե գրիր, ազիզ ջան, գրիր, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,- իր մեջ կուտակված հակասական զգացմունքները՝ պոռթկացել է ձվերի Խաչիկը:

Եթե «պրաստիտուտկաների» մասնագետ այս պարոնը մի պահ շփոթել է, թե ինքն ում հետ է խոսում, ապա մենք 10 օր հրապարակային ներողության սպասելուց հետո նրան կհիշեցնենք`դատարանում:

Լուսանկարը՝ slaq.am-ի

Մեկնաբանություններ (1)

karen
Lava gone es angam Lfikn u Nemec@ 4en! Te 4e tpavorutyun er, te mer erkrum el urish oligarx 4ka! ))))))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter