HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». մանդատից կզրկվի՞

ԱԺ էթիկայի հանձնաժողովը երեկ կայացրել է որոշում, որի արդյունքում կարող է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ մտնել ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու հարցը: Խոսքը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի մասին է:

Նրա սկանդալային հեռախոսազրույցի վերաբերյալ հեռուստառեպորտաժ էր պատրաստել «panorama.am»-ը, որի հիման վրա Ռազմավարական մշակումների կենտրոն Հ/Կ ղեկավար Հրանա Մելիք- Շահնազարյանը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ պնդելով, որ Մելքումյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի 1-ին մասը` պատգամավոր լինելով, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել սկսել դիմումի քննությունը: Եթե էթիկայի հանձնաժողովը եզրակացնի, որ Մելքումյանը խախտել է նշված հոդվածի 1-ին մասը, դրա հիմքով ԱԺ-ն պետք է քննի Մելքումյանին մանդատից զրկելու հարցը:

Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, որ դիմումի քննությունը սկսելու մասին որոշումը կանխավարկած չի պարունակում, եւ որեւէ մեկը չի կարող կանխորոշել, թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter