Ոստիկանները վնասազերծել են ատրճանակով սպառնացողին
Նախօրեին՝ ժամը 19:15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պաղոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի շենքի տակ գտնվող գրասենյակում մի տղամարդ հրազեն է պահել մեկ այլ քաղաքացու վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1983 թ. ծնված Յուրի Առաքելյանը նույն օրը՝ ժամը17:45-ին, նշված գրասենյակում «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակով սպանության սպառնալիքներ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու:
«Գազային ատրճանակն առգրավված է: Յու. Առաքելյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել