HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վախից ու անվստահությունից մինչև պայքարելու և երջանիկ ապրելու կամք

Երկբևեռ խանգարում ունեցող Արմենը (անունը փոխված է) 2011թ.-ի մայիսից «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում գործող Ցերեկային կենտրոնի այցելուներից է: Հիվանդության պատճառով նա գրեթե մեկուսացված էր հասարակությունից, մարդկանց հետ շփվում էր մեծ դժվարությամբ ու չուներ ընկերներ:

Կենտրոնի հոգեբանների աշխատանքի շնորհիվ այժմ ավելի ինտեգրված է միջավայրին, ձեռք է բերել նոր ընկերներ, իսկ այս տարի ամռանը հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ընդունվել է գեղարվեստի ուսումնարան:

Ամանորին ընդառաջ Արմենն իր ընկերների հետ զբաղված է տոնածառի համար զարդարանքներ ու խաղալիքներ պատրաստելով: Այսօր կենտրոնում կազմակերպվել է ամանորյա միջոցառում կենտրոնի այցելուների մասնակցությամբ: Հոգեկան տարբեր խնդիրներ ունեցող այցելուների ձեռքի աշխատանքները կենտրոնին տոնական տեսք են հաղորդել, որոնք կարող են ձեռք բերել նաև բոլոր ցանկացողները: 

Ինթրա հոգեկան առողջության (ՀԱ) կենտրոնը հիմնվել է 2009 թ.-ին Սեդա Ղազարյանի hիշատակի hիմնադրամի կողմից։ Ինթրա ՀԱ-ի ցերեկային կենտրոնի նպատակն է աջակցել հոգեկան խնդիրներով տառապող և մտավոր սահմանափակումներ ունեցող մարդկանց առողջության վերականգնմանն ու ինտեգրմանը: 

«Կենտրոնում նաև գործում է ինքնաաջակցման խումբ, որտեղ առանձին հոգեբանական աշխատանք է տարվում այցելուների ընտանիքի անդամների ու խնամողների հետ: Նրանց հաղորդվում է մասնագիտական գիտելիքներ իրենց հարազատների խնդիրների մասին և մատնանշվում են դրանց հաղթահարման ուղիները»,-նշեց կենտրոնի հոգեբան Անահիտ Իսկանդարովան: 

Կենտրոնում անհատական և խմբային խորհրդատվությունից բացի, այցելուների համար կազմակերպվում են հմտություններ զարգացնող և ժամանցային միջոցառումներ: Ցերեկային կենտրոնը գործում է անվճար: Այժմ կենտրոնն ունի 37 այցելու: 

«Կենտրոն հաճախում ենք վաղուց: Իմ և որդուս (4 տարեկան) հոգեվիճակը շատ դեպրեսիվ է եղել: Աշխատակազմի աջակցությամբ ընդգրկվեցի այս մեծ և բարեհամբույր ընտանիքի մեջ, Նրանց անշահախնդիր վերաբերմունքի շնորհիվ վախի և անվստահության մթնոլորտը փոխանցվեց վստահության և համարձակության, նաև պայքարելու և ապրելու մթնոլորտի»,- նշեց կենտրոնի այցելուներից մեկի մայրը: 

«Ինթրա» կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter