HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Ձմեռային փառատոն Հայաստանը»

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հանդիսավոր շքերթով մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Ձմեռային փառատոն Հայաստանը»: Կաղանդ պապի գլխավորությամբ շքերթի մասնակիցները, որոնց թվում էին երաժշտական ու պարային խմբեր, Ամանորի խորհրդանիշ հանդիսացող տարբեր կենդանակերպեր, տասնյակ երիտասարդներ, փոքրիկներ ու մեծեր, Երևանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակով շարժվել են դեպի Հանրապետության հրապակարակ, այնուհետ Մաշտոցի պողոտայով հանգրվանել Ազատության հրապարակում:

Ձմեռն առավել գունագեղ դարձնելու նպատակով մինչև հունվարի 13-ը Ազատության հրապարակում կկազմակերպվեն տոնական բազմազան միջոցառումներ, խաղ-մրցույթներ, հեքիաթասացություն, նաև ցուցահանդեսներ կլինեն:

Փառատոնի շրջանակում դեկտեմբերի 28-ին արդեն երկրորդ անգամ կանցկացվի ամենուրախ և աշխույժ միջոցառումներից մեկը՝  Ձմեռ պապերի մրցավազքը: Հաղթողներին կազմակերպիչները նվերներ են խոստանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter