Աշխարհի մանուկները` Շուշիի Նարեկացի կենտրոնում
«Իդեալական տուն» մանկապատանեկան շրջիկ ցուցահանդես
«Իդեալական տուն» մանկապատանեկան շրջիկ ցուցահանդեսն արցախյան իր հանգրվանը գտել է Շուշիի Նարեկացի կենտրոնում, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նախօրեին:
Ցուցահանդեսը, որում այս անգամ ներկայացված են Իտալիան, Վրաստանը, Ղրղստանն ու Արցախը ներկայացնող մանկահասակ նկարիչների գեղարվեստական աշխատանքներ, անց է կացվում ԱՄՆ «Fermata Arts Foundation» (ՖԱՖ) բարեգործական ընկերության նախաձեռնությամբ: Շրջելով աշխարհի տարբեր երկրներով` ցուցահանդեսը հետապնդում է աշխարհի մշակույթների մերձեցման ու աշխարհում խաղաղության հաստատելու նպատակ:
Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը` Շուշիի ցուցահանդեսի բացմանը նաև ներկա էին Արցախի պետական ու մշակութային գործիչներ, ինչպես նաեւ՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը:
Նարեկացի արվեստի միություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել