Այսօր երկու անգամ երկրաշարժ է գրանցվել
ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 17.32-ին ՍՊԾ -ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Սև Ծովում' Փոթի քաղաքից 63 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
ՀՀ-ում երկրաշարժը զգացվել է Գյումրի, Վանաձոր, Տաշիր քաղաքներում 3 բալ, իսկ Երևանում 2-3 բալ ուժգնությամբ:
Ավելի վաղ՝ ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» գործակալությունը տեղեկացրել էր, որ տեղական ժամանակով ժամը 10.39-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում' Խոյ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
ՀՀ-ում երկրաշարժը զգացվել էր Կապան և Ջերմուկ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել