Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 22.30-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել