Պատգամավորն ափսոսում է, բայց ներողություն չի խնդրում
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ափսոսանք է հայտնել: Նրա հայտարարության մեջ ասվում է.
«Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ եւ «Ա1 պլյուս» հեռուստաընկերության լրագրողի միջեւ տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երեւի այլեւս կարեւոր էլ չէ:
Սա թերեւս հենց այն դեպքն է, երբ եւ՛ լրագրողը, եւ՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել