HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորյա պայթուցիկը պայթեցնելիս

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատերի պայթյունային վնասվածք, 1-ին և 3-րդ մատերի լրիվ անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն:

Պարզվել է, որ նա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 70 շենքի բակում ամանորյա պայթուցիկը պայթեցնելիս ստացել է  վնասվածքներ:

Ըստ բժշկի տեղեկանքի` Ռոբերտ Պ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: 

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter