HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավոր Թադեւոսյանը անշարժ գույքի նկատմամբ յուրահատուկ սեր ունի

Սամվել Թադեւոսյանը 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ուսումնասիրելով դատավորի գույքի ու եկամուտների 2011 թ. հայտարարագիրը՝ պարզվեց, որ նա սեր ունի անշարժ գույքի հետ:

Դատավորը նշված տարում 5 անուն անշարժ գույքի վերաբերյալ գործարքներ է կատարել: 8 մլն 500 հազար դրամով վաճառել է ավտոտնակ, 31 մլն 589 հազար 475 դրամով գնել է բնակարան եւ նույն տարում էլ վաճառել 48 մլն դրամով, յուրաքանչյուրը 3 մլն դրամով ձեռք է բերել ու նույն գնով վաճառել է 2 ավտոտնակ, իսկ 30 մլն դրամով գնել է անհատական բնակելի տուն:

Դատավորը 2011 թ. ունեցել է 67 մլն 942 հազար 467 դրամի եկամուտ, որից 5 մլն 442 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացածը` գույքի օտարումից ստացած եկամուտը:

Ինչ վերաբերում է դրամական եկամուտներին, Սամվել Թադեւոսյանը 2011-ի սկզբին ունեցել է 22 մլն դրամ, իսկ տարեվերջին` 54 մլն դրամ:

Դատավորի կինը` Նազիկ Ասլանյանը, նշված տարում ոչ մի գործարք չի արել: Դատավորի կնոջ եկամուտը եղել է 1 մլն 351 հազար 175 դրամ, որը եղել է աշխատավարձը: 

Մեկնաբանություններ (3)

hasmik
բա դատավճիռների բիզնեսը ինչու չեք նշում, տեսնես քանի անմեղ մարդու գլուխ է կերել իր դատավճիռային բիզնեսով, սրանք նստած են էդ պաշտոններին փող հավաքելու համար, սրանց սաղին պետք է քրեակակատարողական հիմնարկներ ուղարկել հայ ազգին ազատագրելու համար
MK
Sadly, we don't have Judges in Armenia,we a bunch of crooks filling their pockets.
Karapet
Այս հոդվածում փաստերը և ժուռնալիստի մեկնաբանությունը միմյանց չեն համապատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter