HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խախտումների արդյունքում պետբյուջե մուծվել է 4,5 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (17.12-21.12.2012 թթ.)

Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.12-21.12.2012 թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է  1.36 մլն դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել շուրջ 17.1 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

ԲՊՏ բաժինների կողմից  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ում իրականացված  համատեղ ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտումների համար կայացվել է 750.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 16.753 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 5 գործով կայացվել է 150.0 հազ. դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 3 որոշում և  հաշվարկվել է 313.5 հազ. դր. ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս:

Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  գործով  1 ֆիզիկական  անձի նկատմամբ հաշվարկվել է 10.5 հազ. դր. գումարի բնությանը պատճառված վնաս:  

Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ. դր. գումարի չափով և հաշվարկվել է 13.5 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի Վերահսկողության բաժին աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 38 հատ սոճենի տեսակի ծառեր:

Ջրերի պահպանության ոլորտ

Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում: 

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի   Վերահսկողության բաժին կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում տրվել է հայտնաբերված խախտումների վերացման պարտադիր կատարման հանձնարարական:

 Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: 

Սյունիքի ՏԲ կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 150.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:  

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.5 մլն դր. գումար:                                     

ՀՀ ԲՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter