Սպասվում են տեղումներ
Դեկտեմբերի 24-ի օրվա երկրորդ կեսին, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը և 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 3-5, 27-ին` 2-4 աստիճանով:
Երեւանում դեկտեմբերի 24-ի ցերեկը և 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել