HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը նշեց իր 5-ամյակը

Դեկտեմբերի 22-ին Ջավախքում գործող կենտրոններից`  Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը նշեց իր 5-ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության  աշխատակազմը, սպորտի, երիտասարդության և մշակույթի բաժինը, լրատվական հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հրավիրված էին նաեւ ՀՀ-ի կրթության եւ գիտության, սփյուռքի նախարարությունները, ինչպես նաեւ մի շարք հասարակական եւ երիտասարդական կազմակերպություններ , որոնք բացակայում էին ճանապարհների դժվարանցանելիության պատճառով:

Միջոցառման ժամանակ ընթերցվեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանի,  ՀՀ սփյուռքի նախարար տիկին  Հրանուշ Հակոբյանի եւ ԱԵԿ-ի նախապատրաստական դասընթացների ծրագրի հովանավոր պարոն Սամվել Մարգարյանի շնորհավորական ուղերձները:

Տոնական միջոցառման ընթացքում ելույթ ունեցան կենտրոնի պարի խմբերը, Վաչիան գյուղից հատուկ ժամանած խումբն իր պարային համարներով:  Հայերեն, անգլերեն և վրացերեն լեզուներով բանաստեղծություններ ու երգեր կատարեցին կենտրոնի համապատասխան խմբերի աշակերտները: Եղան նաև հայրենասիրական երգեր:

Այնուհետեւ միջոցառման մասնակիցները մասնակցեցին կենտրոնի կողմից կազմակերպած հյուրասիրությանը և ընթացքում դիտեցին ֆիլմ:

Ֆիլմը համառոտ ներկայացնում էր Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի անցած ճանապարհն ու ներկան, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:

Ֆիլմի ավարտին ԱԵԿ-ի տնօրեն Նաիրի Մնացականյանը խոսեց ֆիլմից դուրս մնացած այլ կարևոր հարցերի շուրջ:

Դրանից հետո շնորհավորանքները շարունակվեցին սեղանների շուրջ, ուր ամեն մեկն իր սրտի բարեմաղթանքն ուղղեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնին:

Տեղեկացնենք նաեւ, որ նմանատիպ կենտրոն գործում է նաեւ Ախալցխայում:

Ախալքալաքի երիտասարդական կենտրոն

Մեկնաբանություններ (1)

srochno
...в Ахалкалаки массова обыскиваются дома ищут оружия

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter