Հայերէնի հաջորդական աղավաղում՝ Երեւանի նորաբաց «կանաչ» շուկայում
Քայլում ես Մեսրոպ Մաշտոցի պողոդայով եւ մոտենում Երեւանի նորաբաց երրորդ «կանաչ» շուկան, «Malibu» սրճարանի տարածքում:
Երկու խոշոր պաստառների վրայ, մեծ-մեծ տառերով գրւած է յետեւեալը - Գյուղատնտեսական Մթերքների Տոնավաճառ:
Պաստառների վերեւի աջ ու ձախ անկիւններում տեղադրւած են Գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քացաքապետարանի խորհրդապատկերները:
Յարգելի նախարարութիւն եւ քաղաքապետարան՝ ինչու՞ էք գրում սխալ հայերէն: Արդիոք չգիտէ՞ք որ մթերք բառը արդէն պարունակում է հոգնակի իմաստ: Չի կարելի գրել մթերքներ՝ սա եւ սխալ է, եւ անհեթեթութիւն:
Գիւղացին աճեցնում կան արտադրում է զանազան մթերք, ոչ թե մթերքներ: Գիւղացին իր բերքը (ոչ թէ՝ բերքեր) բերում է շուկայ որ վաճառի:
Նոյն հիման վրա, հայերէն չի երբ գրում են – գրենական պիտույքներ: Պիտոյք – հոգնակի:
Փոյթ չէ…սխալ են գրում եւ սխալը տարածւում է: Հետզհետէ սխալը դառնում է ոչ սխալ:
Այս պարագայում յետեւեալ հարցն է առաջանոմ՝ կամ նախարարութիւնը եւ քաղաքապետարանը դիտմամբ են խթանում սխալ հայերէնի տարածումը, կամ պարզապէս լեզւի նկատմամբ, մեղմ ասած, մի քիչ թոյլ են:
Դուք որոշեցէ՛ք:
Թլկատինցի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել