ԼՂՀ վարչապետը շնորհավորել է արհմիութենական աշխատողի օրվա կապակցությամբ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ արհմիութենական աշխատողի օրվա կապակցությամբ: Ձեր գործունեությունը կրկնակի կարևոր է մեր օրերում, երբ դեռևս պահպանվում է սոցիալական լարվածությունը և աշխատող մարդը պաշտպանության կարիք ունի, առանձնապես` գնահատանքի և իրավունքների տնօրինման հարցերում: Կառավարությունը արհմիություններին դիտում է որպես լավ գործընկերոջ, որի հետ պետք է համակարգված իրականացնել մի շարք ընդհանուր գործառույթներ: Ի մասնավորի հարկ է մեկտեղված ջանքեր գործադրել, որպեսզի ամբողջ ծավալով կատարվեն ԼՂՀ աշխատանքային օրենսդրության պահանջները. դրանց անտեսումը ծնում է նորանոր խնդիրներ: Արհմիությունների հրատապ պարտքն է` գործատուներին ուղղորդել օրինականության և արդարության շրջանակներում, լինել աշխատավորի կողքին` որպես նրա հիմնավոր շահերի լիիրավ արտահայտիչ:
Մենք միշտ կսատարենք լիարժեքորեն գործող բոլոր արհմիություններին` ճյուղային թե տեղական, նրանց բազմակողմանի աջակցություն կցուցաբերենք իրենց առաքելության մեջ:
Համարձակ և հետևողական գործունեություն, բարօրություն և ամենայն հաջողություններ եմ մաղթում Ձեզ:
ԼՂՀ վարչապետ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
24.12.2012 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել