Հաշմանդամներն ԱԻՆ-ում տրանպորտի խնդիր չեն ունենա
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի 3-րդ նիստը։ Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԱԻՆ, փրկարար ծառայության, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարություն էր ներկայացել հանձնաժողովի կողմից հրավիրված 6 սայլակավոր քաղաքացի, որոնք բոլորն էլ հարցազրույցի արդյունքում անցան հաջորդ փուլ:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք տեխնիկական հարցեր` կապված սայլակավոր հաշմանադամներին տնից աշխատանքի տեղափոխման խնդիրների հետ: ԱԻ նախարարությունը միջոցներ է ձեռնարկել նրանց հարմարավետ տրանսպորտով ապահովելու համար։ Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես խոստացան աջակցել այդ հարցում։
Վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն նաև ԱԻ նախարարության այն աշխատակիցների համար, ովքեր հետագայում աշխատելու են ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախարարությունում աշխատանքի մրցույթի ժամկետը երկարացվել է մինչև 2012 թ. դեկտեմբերի վերջը։
ՀՀ ԱԻՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել