HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին

Երևան քաղաքի  2012 թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ: Արդյունքում նկարազարդվեց ավելի քան 140 կամարանցում և 240 պատ: Նկարազարդման աշխատանքներին, նկարիչների հետ միասին,  իրենց մասնակցությունը բերած 100-ից ավելի  ուսանողներ ու աշակերտներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով այցելել էին քաղաքապետարան:

Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար քաղաքապետն ընդգծել է քաղաքապետարանի ծրագրերին հատկապես երիտասարդության մասնակցության կարևորությունը: «Դուք իսկապես գնահատելի գործ կատարեցիք: Այս և նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու և ես ակնկալում ձեր էլ ավելի ակտիվ մասնակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը: Կատարված նկարազարդման աշխատանքներին մասնակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք նկարիչներ, այդ թվում ուսանողներ և աշակերտներ։

Կատարված աշխատանքները պատշաճ լուսաբանելու և լիարժեք տեղեկատվություն ապահովելու համար քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Երևանի 12 վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter