HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին

Հարգելի պարոն Մկրտումյան,

Ինչպես տեղյակ եք, արդեն տևական ժամանակ է, ինչ ստիպված եմ Ձեր երկրում գործարարությամբ զբաղվելու իմ ցանկության համար պայքարել դատարաններում: Ցավոք, Երևանի կենտրոնում գեղեցիկ և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող շենք կառուցելու իմ մտադրությունն այդպես էլ մնաց մտադրություն, որովհետև Ձեր սանիկները՝ Օսիպյանների ընտանիքը և մասնավորապես ԽՍՀՄ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը, ազնիվ համագործակցության փոխարեն նախընտրեց գողանալ իմ կողմից ներդրված գումարները: Պատմությունն այս, անշուշտ, Ձեզ լավ ծանոթ է: Դուք ինքներդ եք ամեն ինչ անում, որպեսզի հայկական արդարադատությունը քողարկի Օսիպյանների հանցանքը: Ուստի կցանկանայի մի քանի հարց ուղղել անձամբ Ձեզ.

-Պարոն Մկրոտւմյան, միթե՞ Ձեզ չի անհանգստացնում Հայաստանի բիզնես հեղինակությունը միջազգային ասպարեզում,

-Ինչու՞ եք խանգարում արտասահմանցի ներդրողների գործունեությանը Հայաստանում,

-Ինչու՞ եք խանգարում Հայաստանի տնտեսության զարգացմանն ու Ձեր երկրում նոր աշխատատեղերի բացմանը,

-Ինչու՞ եք աղտոտում Ձեր իսկ երկրի արդարադատության համակարգի համբավը՝ ավելի մեծ հիասթափություն բերելով Հայաստանի քաղաքացիներին,

-Ինչու՞ եք հովանավորում Օսիպյանների ընտանիքին:

Ալեքսեյ Կորեպանով

24.12. 2012թ.

Լուսանկարում` ձախից աջ`Վիկտոր Տեր-Հովսեփյանը եւ Ալեքսեյ Կորեպանովը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter