HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԲՀԿ-ն կհրավիրի՞ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին

Կհամատեղի՞ Իվետա Տոնոյանը «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի աշխատանքը Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի պարտականությունների հետ: Վերջինս ասաց՝ այո:

Իսկ ԲՀԿ-ի Ձմեռ պապիներն ու Ձյունանուշներն այս տարի և՞ս կհեղեղեն Հայաստանը ԲՀԿ նվերներով: «Այո, 2006թ.-ից գործող այդ ավանդույթն այսօր արդեն իսկ մեկնարկել է, պատրաստվել են 350 հազար նվերներ մեր մանուկների համար, որոնք Ձմեռ պապերն ու Ձյունանուշները կբաժանեն թե Երևանում, թե մարզերում»:

Իսկ տարվա տասը լավագույն մարզիկների մեծարման միջոցառմանը դարձյա՞լ հրավիրվել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ամեն տարի եղել է: Իվետա Տոնոյանն ասաց. «Դեկտեմբերի 26-ին, այո, «Օջախ» ռեստորանում տեղի կունենա տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը: Ինչ վերաբերում է հրավիրվածներին, ապա արարողակարգային այդ խնդիրները դեռ հստակեցման փուլում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter