HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ոստիկանները չե՞ն կարող աշխատել՝ առանց ծեծելու և կաշառք պահանջելու

Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան, համաձայն որոնց՝ ՀՀ ոստիկանությունից սկսել է կադրերի նոր «արտագաղթ»: Մասնավորապես, նշված էր, թե ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնից մի քանի տասնյակ աշխատակիցներ որոշել են «բունտ» անել՝ լքելով համակարգը:

«ՉԻ» տեղեկություններով՝ այդ հայտարարությունից օրեր առաջ Կենտրոնի որոշ օպերներ «բռնվել են» կաշառքի վրա, մասնավորապես՝ թմրանյութ օգտագործած մի ՀՀ քաղաքացուց պահանջել են 3000 ԱՄՆ դոլար:

Ի դեպ, ոստիկանության աշխատակիցները նախ ծեծել են քաղաքացուն, որպեսզի նա «վիզ վերցնի» թմրանյութ օգտագործելու հանգամանքը, որից հետո նրանք «խոստովանած» քաղաքացուց կաշառք են պահանջել՝ վերջինիս «ինքնախոստովանական ցուցմունքը» պատռել-դեն գցելու համար:

Այնուհետև, երբ ՀՀ ոստիկանության վերնախավում իմացել են այդ մասին և որոշել են պատժել հանցագործ ոստիկաններին, համակարգում որոշ բարձաստիճան պաշտոյաների «դրդմամբ» և «սոցենարով» կազմակերպվել է ցուցադրական բունտ՝ «էլ չենք կարող այսպես աշխատել» վերնագրով:

Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ ոստիկանները չեն կարող աշխատել՝ առանց ծեծելու և կաշառք պահանջելու: Համակարգում կան պաշտոնյաներ, որոնք իրենց գիծը փորձում են առաջ տանել՝ «տակիններին» մղելով «բողոքի ցույցերի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter