HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Կանդայանի հետ տղամարդկային զրույց է եղել

ՀՀ ԿՏ նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համաձայնեց խոսել Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է տեղի ունեցել 2010-ի դեկտեմբերի 4-ին՝ Պլասիդո Դոմինգոյի հայտնի համերգից մեկ օր անց, Բեգլարյանը պատասխանեց. «Երկու տղամարդկանց մեջ տղամարդկային զրույց. մեկը եղել է Բեգլարյան Գագիկը, մյուսը՝ Կանդայան Արամը: Զրույցին մասնակից չի եղել ոչ ոք: Մինչև այսօր ոչ Գ. Բեգլարյանը, ոչ Արամը որևէ հայտարարություն չեն արել: Չեն եղել ոչ մի ձայնագրություն և վկայություն: Իսկ բոլոր խոսակցությունները՝ հեռուստատեսությամբ և մամուլում, նախագահի խոսնակի կողմից հերքվել են մեկ օր անց»:

Բեգլարյանը հավաստիացրեց, որ ծեծ ու առևանգում ևս չեն եղել. «Քանի որ ինֆորմացիան սխալ գնաց, մարդիկ մտածում էին, որ Կանդայանը «Մետաքս»-ի նկուղներում է, որ նրան գողացել, տարել են Հայաստանից դուրս, կամ որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ նորմալ զրուցում էինք… Թեյ էինք խմել նույնիսկ: Իմիջիայլոց ասեմ, հաճելի, նորմալ զրուցակից է»:

Մեկնաբանություններ (1)

GEGHAM
Ցավալի է որ Գ.Բեգլարյանը այդպես էլ չի հասկացել որ Հանրապետության 4 կամ 5 րդ պաշտոնյան իրավունք չունի ռազբորկայի մակարդակով հարցեր լուծի,դա եվս մեկ անգամ ցույց է տալիս որ պաշտոնին դնում են մարդկանց առանց հաշվի առնելով նրանց անցյալը և ինտիլեկտը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter