HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդենիսի տարածաշրջանում խոտը թանկ է, միսը՝ էժան

Դեռ աշնանը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի գյուղացիները դժգոհում էին, որ այս տարի խոտը քիչ է ու թանկ, այդ իսկ պատճառով հնարավոր է՝ կրճատեն իրենց անասունների գլխաքանակը, քանի որ անասուն պահելն արդեն թանկ հաճույք է: ԴԺգոհությունը մեծ էր հատկապես Կախակն, Ակունք, Գեղամաբակ համայնքներում:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարզը ծավալային խոտի խնդիր ընդհանրապես չունի:

«Խոտի գինը, բնականաբար, պիտի բարձրանա, որովհետև ավտոմեքենաների յուղերը, պահեստամասերը, տեղափոխությունը, ամեն ինչը թանկացել է. ո՞նց կարող է խոտի գինը չբարձրանալ: Բացի դրանից՝ խոտը շատ թանկ չի, ո՞վ է ասում, որ թանկ է: Խոտի մեկ տուկի միջին գինը 1200 դրամ է»,- ասաց վարչության պետը:

Վանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ մարզում անասունների գլխաքանակն այնքան մեծ է, որ նույնիսկ տոնական օրերին մսի գինը չի բարձրանում, ընդհակառակը, այս օրերին տավարի մսի 1կգ-ի գինը տատանվում է 2000-2100 դրամի միջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter