Հայրենի իշխանության դեմ պայքարելու հետևանքները. ամեն բան տանում է դեպի սփյուռքահայ գործարարի դեմ մեղադրանքի առաջադրո՞ւմ
Խարդախության փաստով հարուցված քրեական գործը հենց Խուդյանին զրպարտող կեղծ մեղադրական եզրակացությամբ է դատարան ուղարկվել, իսկ ուղղորդված մեղադրականով կրկին պաշտպանության տակ է առնվել Վլադիսլավ Մանգասարյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը սկսվի դատական քննություն մի գործով, որում առաջին հայացքից անուղղակիորեն շոշափվում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի անունը, թեև նա ոչ որպես վկա, ոչ մեղադրյալ, ոչ էլ որպես կասկածյալ է գործում ներգրավված: Խոսքը վերաբերում է գործարարի ընկերության տնօրենի կողմից կնքված բազմաթիվ ապօրինի գործարքներից մեկին, որը մեղադրանքում ներկայացվում է որպես ի օգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողություն:
Այս գործով նախաքննությունը վարել է ՀՀ Ոստիկանության կենտրոնականի քննիչ Կամո Ներսիսյանը և ի վերջո տվել հետևյալ մեղադրական եզրակացությունը.
«Էդուարդ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին օգտագործելով քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել»:
Սփյուռքահայ գործարարի փաստաբանները այսօր լրագրողների հետ կազմակերպված հանդիպմանը հստակեցրեցին մեղադրանքի և դրա իրական հասցեատիրոջ` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանի միջև եղած կապը և ներկայացրեցին սրա զուգահեռ նույն մեղադրանքում հենց նրա անվան բացակայության ապօրինի հիմքերը:
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ԱՄՆ-ից տեսազանգի միջոցով պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ մեղադրանքի այս տեքստում մի միտում է տեսնում` ամեն գնով պաշտպանել Վլադ Մանգասարյանին, «Էդմոնդ Խուդյանի օգտին» արտահայտությունը օգտագործել վճիռ ստանալու, այնուհետև օգտագործել տվյալ վճիռը Գյուլխասյանի կամ մեկ այլ գնորդի կողմից իմ դեմ այլ դատ սկսելու կամ հաջորդաբար այլ գնորդներին իր դեմ ուղղելու համար:
«Ես կարծում եմ Էդմոնդ Խուդյանի օգտին արտահայտությունը նպատակային է և ինձ մեղադրանք առաջադրելու մասին չէ խնդրիը, այլ այս արտահայտությունը օգտագործվելու է որպես նախադեպ, և Վլադը պաշտպանության տակ առնվի: Չէ՞ որ Մանգասարյանն է բնակարանը ստացել, չէ՞ որ Մանգասարյանի ղեկավարության տակ գնտվող Էդուարդն է գործարքը կնքել Մանգասարյանի և ոչ Գյուլխասյանի անվամբ, չէ՞ որ Մանգասարյանը հավասար մեղավոր է խարդախության համար, ինչպես Եսայանը, ինչու նրան մեղադրանք չի առաջադրվել: Ինչո՞ւ է Մանգասարյանի զերծ մնում պատասխանատվությունից: ՍԱ ՀԵՆՑ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆՆ է»,- ասաց ամերիկահայ գործարարը:
Ամերիկահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Խուդյանի կողմից կառուցվող շենքում բանակարան ստանալու համար համապատսախան վճարում կատարած, սակայն հետագայում Վլադիսլավ Մանգասարյանի կողմից խաբված գնորդներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի գործը: Ի դեպ Խուդյանի ընկերության տնօրենին այս պահին մեղադրանք է առաջադրված հենց այս գործի շրջանակներում: «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը նոտար Թեհմինա Ավագյանի մոտ 2007թ. նախնական պայմանագիր է կնքել Վլադիսալավ Մանգասարյանի եղբոր` Ռուբեն Մանգասարյանի հետ:
Համաձայն պայմանագրի, որպես շենքի կառուցապատող (Խուդյանը 16.11.2007թ. պայմանագրով շենք արդեն ներդրել էր ընկերությունում, սակայն դեռևս ընկերության անվամբ վկայական չկար), «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն պարտավորվել է շենքի 6-րդ հարկի 76,4քմ բնակարանը (հետագայում` 14.03.2008թ. նախագծի համաձայն` 94,5քմ թիվ 22 բն.), L11 ավտոկայանատեղին Ռուբեն Մանգասարյանին վաճառելու հիմնական պայմանագիր կնքել: Անշարժ գույք գնահատվել է 15.891.000 ՀՀ դրամ, իսկ գումարը ենթակա էր վճարման «միանվագ` պայմանագիրը կնքելու օրը» (այսինքն, դեռևս չի վճարվել):
Հաջորդ ակնթարթին Ռուբեն Մանգասարյանը իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարել է Լուսինե Գյուլխասյանին:
Հաջորդ օրը` HSBC բանկում, Լուսինե Գյուլխասյանն իր հոր, Էդմոնդ Խուդյանի, ընկերության հաշվապահի և էլի 1 անձի ներկայությամբ 122.000$ գումարը հաշվել է, հանձնել է Էդուարդ Եսայանին, որն էլ բոլորի ներկայությամբ գումարը մուտքագրել է ընկերության հաշվեհամարին, որից հետո գումար են հանել հաշվապահի համար: Էդմոնդը Խուդյանը ստացական է ստորագրել, որ գումարը ստացված է:
Հետագայում, սակայն, պարզվել, որ Էդիկ Եսայանը գումարի 15.891.000 ՀՀ դրամը իր կողմից մուտքագրել է, որպես նախնական պայմանագրի գումար, առանց նշելու, թե ումից է ստացված, իսկ մնացած գումարը մուտքագրել է, որպես իր կողմից` հաշվի համալրում:
«Անցնում են տարիներ, Վլադը 2010թ. ամռանն ամեն օր աղմկում է, որ ընկերությանը գումար վճարած Լուսինե Գյուլխասյանի բնակարանը առաջնահերթ կարգով պետք է ձևակերպվի, որպեսզի իր եղբոր պատասխանատվությունն էլ վերանա: 08.09.2010թ. Էդիկի լիազորությունները, որպես տնօրենի դադարում է: Բայց 16.09.2010թ. պայմանագրով (նոտար` Աիդա Աբրահամյան) թիվ 22 բն.-ը հանձնվում է Վլադի եղբորը` Ռուբենին: Ընդորում` գինը նշվում է 15.891.000 ՀՀ դրամը, և արձանագրվում, որ այն վճարվել է վաճառողին:
Դրանից հետո նոտար Ա.Հարությունյանի կողմից վավերացված պայմանագրով Չգինը` 37.800.000 ՀՀ դրամ/ թիվ 22 բն. անվանափոխվում է մեզ հայտնի Արթուր Գալստյանի անվամբ: Դրանից հետո 22բն. մի քանի ձեռք անցավ, վերջապես ներկայումս ոմն Նարինե Ռոբերտի Հարությունյանի (ի դեպ, 5 հարկանին գրանցված է Ռոբերտի Հարությունյանի անվամբ) անունով է»,- ասաց սփյուռքահայ գործարարի փաստաբանը:
Լուսինե Գյուլխասյանը 2011թ. մարտին դիմել ոստիկանության Կենտրոնական բաժին: Այդ ժամանակ պատահաբար գործարարը Հայաստանում է եղել և հետաքննիչի մոտ բացատրություն է տվել: Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցվել է քրեական գործը և հանձնվել կենտրոնի քննիչ Կամո Ներսիսյանին: Գործը, ըստ փաստաբանի, քնել է մեկ տարի, մինչ 2012թ. ապրիլի վերջին էդմոնդ Խուդյանը եկել է և հարցաքննվել որպես վկա, առերեսում է եղել տնօրեն Էդիկ Եսայանի ու Լուսինե Գյուլխասյան հետ: Գործը նորից քնել է:
Սակայն այս տարվա նոյեմբեր ամսին ոստիկանապետին ուղարկված Էդմոնդ Խուդյանի նամակից հետո գործն ընթացք է ստանում, սակայն բոոլորվին այլ ընթացք: Ոստիկանապետի կողմից Խուդյանին տրված պատասխանից հետո, թե գործը քննվում է, անմիջապես տնօրեն Էդիկ Եսայանին մեղադրանք է առաջադրվում և գործը դեկտեմբերի 4-ին Կենտրոնի դատարան է ուղարկվում` ՀՀ քր. օր.-ի 214 հոդվածի 1-ին մասով` «Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը»: Սփյուռքահայ գործարարի փաստաբանները գտնում են, որ վերոգրյալից ակնհայտ է, որ`
կատարված գործարքն ակնհայտորեն ի վնաս Էդմոնդ խուդյանի է և հօգուտ Ռուբենի Մանգասարյանի` Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր, իսկ վաճառքի թույլտվություն 18.06.2010թ. պայմանագրով գրավառու «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի անունից տվել է հենց Վլադիսլավ Մանգասարյանը
Գործարարի փաստաբաններն այս մեղադրանքից այլ ակնկալիք չունեն, քան այն, որ արագացված դատաքննությամբ կկայացվի դատավճիռ, որով ապացուցված կհամարվի, որ Էդիկը (բնակարանը Ռուբենին տալով) գործել է հօգուտ Էդմոնդ Խուդյանի, որի համար Եսայանը պատվով 6 ամիս գուցե նստի կամ 400.000 դրամով կտուգանվի: Իսկ արդյունքում սրանով մի նպատակ կիրագործվի` մրոտել Խուդյանի անունը:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել