HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում բացվել է «Նոր գիրք» գրախանութը

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ: «Նոր գիրք» գրախանութի հանդիսավոր բացմանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ:

«Մենք այս տարի նաև հռչակվեցինք Գրքի համաշխարհային մայրաքաղաք, և այդ առիթով տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին Երևանում: Բնական է, որ մենք առանձնակի ենք կարևորում նաև գրախանութների դերն ու մայրաքաղաքում դրանց քանակի ավելացումը, ինչն իր հերթին լուրջ խթան կլինի գրքի և ընթերցանության զարգացման հարցում: Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն անհատներին, ովքեր մայրաքաղաքում գրախանութներ բացելու ցանկություն կունենան»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը շրջել է գրախանութում, ծանոթացել ներկայացված գրականությանն ու դարձել գրախանութի առաջին գնորդներից մեկը:

Մեկնաբանություններ (1)

H.
A very good idea.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter