Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 29-ից
2012թ. դեկտեմբերի 29-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 27-ը ներառյալ:
Կրթության և գիտության նախարարություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել