HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Մրգային ըմպելիք» գյուղնախարարի համար

Հայաստանյան բիզնես շրջանակներին մոտ կանգնած թերթի աղբյուրների համաձայն` ՀՀ կառավարության վերջերս ընդունած ևս մի որոշում կարող է լուրջ սկանդալի առիթ դառնալ:

Այդ որոշումն անմիջապես առնչվում է կաթնամթերք արտադրողներին, և պատահական չէ, որ առավել մեծ դժգոհություններ է առաջացրել ամեաանպաշտպան և «անտանիք» համարվող ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Բանն այն է, որ կառավարությունը, իբր կաթնամթերքի որակի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով, շրջանառության մեջ է դրել, այսպես կոչված, «կաթնային ըմպելիքի» գաղսափարը:

Ըստ այդմ, այդպես պետք է կոչվեն այն արտադրատեսակները, որոնց բաղադրության մեջ կա նաև կաթի փոշի:

Կաթնամթերքի բիզնեսի առանձնապես փոքր ու միջին հատվածի ներկայացուցիչները համոզմունք են հայտնում, որ սույն որոշմամաբ գործադիրն ընդամենը իր համար փող աշխատելու նոր լծակ է հորինում` փաստացի զգալիոներն ավելացնելով կոռուպցիոն ռիսկերը:

Հաշվի առնելով գյուղանախարարությունում տարիներով տիրող բարքերը` առաջին հերթին կոռուպցիայի մակարդակը կաճի գյուղատնտեսության նախարարությունում:

Գործարարները համոզված են, որ կաթի արտադրությամբ զբաղվող խոշոր ձեռնարկություններն իրենց հարցերը շատ հեշտ կլուծեն, այսպես կոչված, ստուգողների հետ, իսկ քավության նոխազ, ինչպես միշտ, կմնա փոքր ու միջին բիզնեսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter