Արմավիրի վթարային երկու շենքի բնակիչների բնակարանային խնդիրները լուծվել են
Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, որը վերակառուցվել և համապատասխանեցվել է բնակելի շենքի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիր և ծանոթացել պահածոների գործարանի նախկին վարչական շենքում իրականացված վերակառուցման աշխատանքներին, որոնց համար պետբյուջեից հատկացվել էր 244 մլն 170 հազար դրամ:
Վերակառուցման նախագծով շենքն ունի 44 բնակարան, որից 14-ը՝ մեկ սենյականոց է, 25-ը՝ 2, 5-ը՝ 3 սենյականոց բնակարան: Շենքում ստեղծվել են բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բնակիչներին կհատկացվեն վթարային շենքերում իրենց զբաղեցրած բնակմակերեսին համապատասխան բնակարաններ:
Շենքի վերակառուցման շինարարությունը սկսվել է 2012 թ. հուլիսի 17-ին: Ներկայում կատարվել են նախատեսված բոլոր շինարարական աշխատանքները, և վերակառուցված շենքը պատրաստ է շահագործման:
Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի բնակիչները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին՝ իրենց բնակարանային խնդիրներին հետամուտ լինելու և վերաբնակեցման հարցին համապատասխան լուծում գտնելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել